ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Նախաձեռնվում է խստացնել Հնդկաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան

Նախաձեռնվում է խստացնել Հնդկաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան
29.10.2024 | 17:02

Հայաստանում այս պահին առնվազն 81,665 Հնդկաստանի քաղաքացի կա, որոնցից մոտ 12,000-ը՝ ապօրինի ներգաղթյալ։

Պաշտոնական տեղեկություններից իմանում ենք, որ միայն 2023-ին Հնդկաստանի 8,364 քաղաքացի վարչական իրավախախտումներ է արել։ Վարչական իրավախախտումների ընդհանուր թվում Հնդկաստանի քաղաքացիների մասնաբաժինը կազմում է 54.4%։ Պատկերացնո՞ւմ եք՝ ամբողջ Հայաստանի մասշտաբով վարչական խախտումների կեսից ավելին Հնդկաստանի քաղաքացիներն են անում։ Մեծ է նաև քրեական հանցագործությունների թիվը։

Հնդկաստանից եկած մեծ թվով ներգաղթյալների վտանգի մասին բազմիցս խոսել եմ, մանավանդ որ, նրանց մեծագույն մասը հնդիկներ չեն, այլ Փենջաբ նահանգից սիկհեր։ Փենջաբում մեծ տարածում ունեն հանցագործություններն ու աղքատությունը, հետևաբար, այդ մարդիկ իրենց հետ բերում են արատավոր բարքեր և մեծ վտանգ։

Լավ է, որ նախաձեռնվում է խստացնել Հնդկաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան։ Կարևոր է այդ հարցում հետևողական լինել։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2026

Մեկնաբանություններ